Arminfo.info



 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024 19:57
Մարիաննա Մկրտչյան

Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ

Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ

Արմինֆո.Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։ 

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», Գազայի շուրջ իրավիճակի և հակամարտության կարգավորման հարցում ՀՀ մոտեցմանը, ինչպես նաև ՌԴ, ԵՄ ու ԱՄՆ հետ ՀՀ հարաբերություններին առնչվող հարցերի։ ԱԳՆ մամուլի ծառայությունը հարցազրույցը ներկայացրել է ամբողջությամբ.

 

Հարց Անմիջապես անդրադառնանք Ադրբեջանի հետ հարաբերություններին: Ի՞նչ վիճակում են դրանք հիմա՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներից հետո:

 

Պատասխան  Գիտեք, որ մենք սկսել ենք խաղաղության գործընթաց ադրբեջանական կողմի հետ, և հայկական կողմը իսկապես հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն՝ հիմնվելով կոնկրետ սկզբունքների վրա, օրինակ՝ տարածքային ամբողջականության ճանաչումը: Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հավաստել են, և մենք մի քանի անգամ հաստատել ենք, որ երկրների միջև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը պետք է տեղի ունենա և սահմանի հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի  հիման վրա: Սա փաստաթուղթ է, որը ստորագրվել է նախկին Խորհրդային Միության տասնմեկ Սոցիալիստական Հանրապետությունների կողմից 1991 թվականին, և այս փաստաթղթում այդ հանրապետություններն արձանագրել են, որ Սոցիալիստական Հանրապետությունների միջև նախկին վարչական սահմաններն այժմ ճանաչվում են որպես արդեն անկախ պետությունների միջև միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Ըստ էության, մենք ունենք սահման, փոխադարձորեն ճանաչված տարածքային ամբողջականություն և սահմանազատում հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա. սա նշանակում է, որ 1991 թվականին եղած սահմանները պետք է ներկայում վերարտադրվեն: Վերջերս սահմանազատման հարցերով զբաղվող կոմիտեի ղեկավարները՝ երկու երկրների փոխվարչապետերը, եկան համաձայնության, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, իսկ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգում նույնպես պետք է հղում արվի Ալմա-Աթայի հռչակագրին: Սա սկզբունքներից մեկն է, և եթե մեզ հաջողվի հիշատակել Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման քաղաքական հիմք և որպես տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման քաղաքական հիմք խաղաղության պայմանագրի նախագծում, որի շուրջ մենք այժմ բանակցում ենք, ապա կարելի է ասել, որ շատ մոտ ենք վերջնական կարգավորմանը։

 

Հարց.  Արդյո՞ք կա որևէ խոչընդոտ սահմանների սահմանազատման և պայմանավորված այլ սկզբունքների իրագործման համար: Արդյո՞ք կա խոչընդոտ այս պայմանավորվածությունների ամբողջացման համար՝ Բաքվի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը հասնելու նպատակով:

 

Պատասխան. Խնդիրն այն է, որ թեև մեր ղեկավարները բազմիցս վերահաստատել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որի մասին ես հենց նոր խոսեցի, մենք տեսնում ենք, որ մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է,  հարցում և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները։ Այսպիսով, ինչպես նշեցի, այն ժամանակ, երբ մենք համաձայնության գանք այս հարցում խաղաղության պայմանագրի համատեքստում, մենք շատ կմոտենանք դրա կնքմանը:

Եվս մի քանի խնդիր կա, օրինակ՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որը նույնպես քննարկման առարկա է: Այս համատեքստում կարևոր է իմանալ, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս, այդ իսկ պատճառով մեր կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ. մենք կարծում ենք, որ եթե այդ ապաշրջափակումը տեղի ունենա, դա ոչ միայն տնտեսական բարգավաճման տեսանկյունից ձեռնտու կլինի տարածաշրջանի երկրներին, այլև կդառնա տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևոր գործոն։ Այսպիսով, մենք պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ՝ հասկանալով, որ այս նախագիծը կօգնի կապել Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին։ Եթե դա իրականացվի, դա կլինի ևս մեկ հետաքրքիր միջոց Պարսից ծոցի երկրները կապելու սևծովյան տնտեսական տարածաշրջանի հետ։ Համաձայն այս հայեցակարգի՝ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգմամբ, բայց նաև՝ համաձայն հավասարության և փոխադարձության սկզբունքների։

 

Հարց. Երևանն այս փուլում վերանայու՞մ է իր հարաբերությունները, դաշինքները, պատկանելիությունը տարածաշրջանային կամ միջազգային որոշակի ձևաչափերին: Արդյո՞ք Հայաստանի օրակարգում է Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությունը:

 

Պատասխան. Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որի առաքելությունն է պաշտպանել անդամ երկրների ինքնիշխան տարածքները և սահմանները: Այսպիսով, երբ այդ ներխուժումները տեղի ունեցան, մենք չտեսանք պատշաճ գործողություն այն կազմակերպության կողմից, որին մենք անդամակցում ենք: Եվ պետք է նաև հիշել, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որը, ինչպես ասացի, կոչված է պաշտպանելու անդամ երկրների սահմանները։ Պատշաճ արձագանքի բացակայությունը հարցեր առաջացրեց հայ հասարակության մեջ, և մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի։ Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա։

 

Հարց. Հետևաբար, արդյո՞ք դա ենթադրում է այլ հարաբերություններ Ռուսաստանի հետ:

 

Պատասխան. Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, և այո մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ: Դրանց մեջ կան հարցեր որոնց շուրջ պետք է լիակատար և փոխըմբռնում, բայց ես կարծում եմ, որ այդպիսի խնդիրներ բոլոր հարաբերություններում կան: Զուգահեռ, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում և հայ-ադրբեջանական սահմանի երկանքով կայունության ապահովման հարցերում մենք խորացնում ենք մեր հարաբերություններն այլ գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. նրանք մեր հիմնական գործընկերներն են ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման հարցում և այլն: Արդեն երկրորդ տարին է, ինչ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունն այս իրավիճակի էական նպաստող գործոններից է։

 

Հարց.  Պարո’ն Միրզոյան, իսրայելական պատերազմը Գազայի հատվածում ընթանում է մոտ վեց ամիս: Ինչպե՞ս է Երևանը հետևում այս պատերազմին, որո՞նք են դրա հետևանքները:

 

Պատասխան. Մենք միանշանակ դեմ ենք խաղաղ բնակչությանը թիրախավմանը. մենք նույնատիպ իրադրության մեջ հայտնվեցինք, երբ շուրջ 100,000 հայեր ստպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որպեսզի կարողանան փրկել իրենց ընտանիքի անդամների կյանքը։ Այսպիսով, մենք դեմ ենք խաղաղ բնակչությանը թիրախավորելուն: Վերջերս մենք հումանիտար օգնություն ուղարկեցինք, որպեսզի օգնենք թեթևացնել այն մարդկանց տառապանքները, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակում: Ընդհանրապես, մենք միշտ աջակցել ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև երկարամյա հակամարտության և պաղեստինյան հիմնախնդրի՝ «երկու պետություն» սկզբունքով լուծմանը։ Բացի այդ, մենք պատրաստ ենք աջակցել մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությանը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է գրավոր ժառանգությանը. մենք ունենք ձեռագրերի աշխարհահռչակ պահոց, որտեղ կարող ենք ժամանակավորապես հյուրընկալել ձեռագրերը, եթե կարիք լինի, տեղափոխել դրանք հակամարտության գոտուց և հետո վերադարձնել, երբ ամեն ինչ հարթվի։

 

Հարց. Պարոն Միրզոյան, դուք մարդասիրական օգնություն ուղարկեցիք Գազայի հատված, սակայն ի՞նչ կասեք ընթացող պատերազմը դադարեցնելու և դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու՝ Երևանի մոտեցումների մասին, և արդյո՞ք դուք դա քննարկում եք միջազգային որոշակի շրջանակներում:

 

Պատասխան. Մենք ցանկանում ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով և ռազմական գործողություններն ավարտվեն, և եթե պաշտոնական Երևանը կարող է օգնել այս համատեքստում, մենք ավելի քան պատրաստ ենք։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսինՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին
Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դրանք լինեն. Զախարովան ՝ օկուպացված Արցախում հուշարձանների ոչնչացման մասինՀայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դրանք լինեն. Զախարովան ՝ օկուպացված Արցախում հուշարձանների ոչնչացման մասին
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը չի հրաժարվում Օպերայի թատրոնի շենքի մոտ իր ակցիայից ՝ չնայած տեղաշարժը սահմանափակելու մասին ոստիկանության հայտարարությանը
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանին չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին հանրապետությունից  Զախարովա. Ռուսաստանը Հայաստանին չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին հանրապետությունից  
Սամվել Մինասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարՍամվել Մինասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՌ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՎԶԵԲ-ի միջոցառման ժամանակ Ոստիկանությունը կփակի Օպերայի թատրոնի շենքին հարող փողոցներըՎԶԵԲ-ի միջոցառման ժամանակ Ոստիկանությունը կփակի Օպերայի թատրոնի շենքին հարող փողոցները
"Ազատազենը" հանդես է եկել հայտարարությամբ՝ կազմակերպության համահիմնադիր Իշխան Գևորգյանի և նրա չորս ընկերների ապօրինի ձերբակալման առնչությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Սլովակիայում հայտարարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ն աջակցության մասինՍլովակիայում հայտարարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ն աջակցության մասին
Ռուսաստանի փոխարտգործնախարար. անցյալ տարվա սեպտեմբերյան իրադարձությունները տեղի ունեցան ոչ դատարկ տեղում. Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմումՌուսաստանի փոխարտգործնախարար. անցյալ տարվա սեպտեմբերյան իրադարձությունները տեղի ունեցան ոչ դատարկ տեղում. Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում
Մոսկվա. Հարավային Կովկասի բարգավաճման բանալին Մոսկվա. Հարավային Կովկասի բարգավաճման բանալին "3+3" հարթակի շրջանակում ներառական երկխոսությունն է և հակազդեցությունը արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին
Ադրբեջանը Ադրբեջանը "մուկ ու կատու" է խաղում Հայաստանի և աշխարհի հետ. վերլուծաբան
Հայաստանում կնշվի Հայաստանում կնշվի "Թանգարանների գիշերը". ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է միջոցառումների ծրագիրը
Երևանում բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներից մեկը ոտքի կոտրվածք է ստացել՝ Երևանում բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներից մեկը ոտքի կոտրվածք է ստացել՝ "կարմիրբերետավորների" կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով.  հայտարարություն
Ֆրանսիան տեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեիՖրանսիան տեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի
Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պահպանությունն այսուհետ ևս վստահվելու է Ռուսաստանի սահմանապահներինԻրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պահպանությունն այսուհետ ևս վստահվելու է Ռուսաստանի սահմանապահներին
Երևանի փողոցները փակելու համար բողոքի շարժման բերման ենթարկված բոլոր 63 մասնակիցներն ազատ են արձակվելԵրևանի փողոցները փակելու համար բողոքի շարժման բերման ենթարկված բոլոր 63 մասնակիցներն ազատ են արձակվել
Փաշինյան. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին անդամակցել արդեն ընթացիկ տարումՓաշինյան. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին անդամակցել արդեն ընթացիկ տարում
Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՓաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպեն ԺնևումՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպեն Ժնևում
Աուդիտը ֆինանսական խոշոր խախտումներ է բացահայտել Աուդիտը ֆինանսական խոշոր խախտումներ է բացահայտել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունում
Ալիևը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբըԱլիևը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը
Քաղաքագետ. Հայաստանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն հենց ՀայաստանումՔաղաքագետ. Հայաստանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն հենց Հայաստանում
Կինոյից այն կողմ. «Փարաջանովը եւ նորաձևությունը»Կինոյից այն կողմ. «Փարաջանովը եւ նորաձևությունը»
Արքեպիսկոպոս. Հայաստանի իշխանությունները հոգեբանական, բարոյական և ֆիզիկական տեռոր են ծավալել սեփական ժողովրդի դեմԱրքեպիսկոպոս. Հայաստանի իշխանությունները հոգեբանական, բարոյական և ֆիզիկական տեռոր են ծավալել սեփական ժողովրդի դեմ
Թաթոյան. «Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեինԹաթոյան. «Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին
Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները, ոստիկանությունն ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառումԵրևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները, ոստիկանությունն ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառում
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն տագնապած է զինված հակամարտությունների ժամանակ հայերի նկատմամբ ադրբեջանցիների արտադատական սպանությունների, խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի առնչությամբՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն տագնապած է զինված հակամարտությունների ժամանակ հայերի նկատմամբ ադրբեջանցիների արտադատական սպանությունների, խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի առնչությամբ
Ռուսաստանի սահմանապահները հեռանում են Ներքին հանդիցՌուսաստանի սահմանապահները հեռանում են Ներքին հանդից
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Հայաստանը կդառնա ոչ թե ռուսական գուբերնիա, այլ՝ ադրբեջանական պրոտեկտորատ, ինչն ավելի վատ է. Արա ՊապյանԵթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Հայաստանը կդառնա ոչ թե ռուսական գուբերնիա, այլ՝ ադրբեջանական պրոտեկտորատ, ինչն ավելի վատ է. Արա Պապյան
Քաղաքագետ. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներըՔաղաքագետ. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները
ՀԺՄ-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերըՀԺՄ-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը
Ադրբեջանում մտահոգված են Հայաստանում իրավիճակի զարգացմամբ.  ԱԺ նախկին պատգամավորԱդրբեջանում մտահոգված են Հայաստանում իրավիճակի զարգացմամբ.  ԱԺ նախկին պատգամավոր
Լեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմումԼեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմում
Դիվանագիտությունն ու երկխոսությունը կայունության և խաղաղության միակ ճանապարհն են. ԵԱՀԿ գործող նախագահԴիվանագիտությունն ու երկխոսությունը կայունության և խաղաղության միակ ճանապարհն են. ԵԱՀԿ գործող նախագահ
«Կամազը» դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել«Կամազը» դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
Միրզոյանը խուսափել է պատասխանել Ալմա Աթայի հռչակագրի կիրառման լեգիտիմության վերաբերյալ հարցին՝ որպես Ադրբեջանի հետ սհամանի սահմանազատման հիմքՄիրզոյանը խուսափել է պատասխանել Ալմա Աթայի հռչակագրի կիրառման լեգիտիմության վերաբերյալ հարցին՝ որպես Ադրբեջանի հետ սհամանի սահմանազատման հիմք
ԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել արցախցիների՝ իրենց տներ վերադարձին աջակցության վերաբերյալ հարցինԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել արցախցիների՝ իրենց տներ վերադարձին աջակցության վերաբերյալ հարցին
ԵԱՀԿ գործող նախագահ. թե Երևանը, թե Բաքուն նախընտրում են իրենց միջև առկա տարաձայնությունները լուծել երկկողմ ձևաչափովԵԱՀԿ գործող նախագահ. թե Երևանը, թե Բաքուն նախընտրում են իրենց միջև առկա տարաձայնությունները լուծել երկկողմ ձևաչափով
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրաՖրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրա
Ադրբեջանցի վանդալները հողին են հավասարեցրել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցինԱդրբեջանցի վանդալները հողին են հավասարեցրել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
ՆԳՆ. Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 134 մասնակիցՆԳՆ. Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 134 մասնակից
Ընդդիմադիր. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն էԸնդդիմադիր. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է
Պետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ ԴանիելյանըՊետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ Դանիելյանը
ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ԵրևանԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Երևան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան