Արմինֆո.Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցություն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ "Սպասում ենք", - պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք Փաշինյանը կմասնակցի գագաթնաժողովին:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում։ ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա Մոսկվայում մայիսի 8-ին: Հայկական կողմը դեռևս լռություն է պահպանում Մոսկվայում ԵԱՏՄ աշխատանքներին մասնակցության և Հայաստանի ներկայացվածության մակարդակի վերաբերյալ ։