Արմինֆո.Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը համոզմունք է հայտնել, որ միայն պատմական ճշմարտության ճանաչումն է անհրաժեշտ նախապայման՝ մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար: "Մտածելով Հունահայության և ողջ աշխարհի մասին՝ այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը ։ Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է",- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Դենդիասը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: Իր գրառմանը կից նա զետեղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած իր այցելության լուսանկարը։