Արմինֆո.Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից երկու պետությունների միջև սահմանի սահմանազատման սկզբունքների համաձայնեցման մասին հաղորդումը: Այս մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
"Մենք ողջունում ենք հաղորդումն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են Ալմա-Աթայի հռչակագրի կիրառման սկզբունքները ՝ որպես հիմք երկու երկրների միջև սահմանի սահմանազատման համար։ Դա կարեւոր քայլ է ամուր եւ արժանապատիվ խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին", - ընդգծել է Էնթոնի Բլինքենը։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ԱԳՆ-ը սահմանազատման պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքների վերաբերյալ հաղորդել էր , որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումն սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ն ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: