Արմինֆո.Եվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը:
Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշմանը գնահատական տալու խնդրանքին ի պատասխան՝ ԵՄ արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոն հայտարարել է, որ Եվրամիությունում ի գիտություն են ընդունել այդ հաղորդագրությունը։ "Այնուհետև մենք ավելացնում ենք, որ ԵՄ - ն նախկինի պես հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն", - նշել է Ստանոն՝ ի պատասխան Turan գործակալության հարցմանը:
Նշենք, որ ռուսաստանի խաղաղապահ զորախումբը տեղակայվել էր Արցախում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում, որը կասեցրել էր Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական տանդեմի նախաձեռնած պատերազմը։ Ռուսական խաղաղապահների տեղակայումը տարածաշրջանում նախատեսվում էր մինչև 2025 թվականը։ Անցյալ տարվա սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, ողջ միջազգային հանրության անգործության և արցախցիների զանգվածային արտագաղթի ֆոնին, խաղաղապահների անհրաժեշտությունը, ընդհանուր առմամբ, վերացել է: Կրեմլում արդեն հաստատել են օկուպացված Արցախից ՌԽԶ-ի ուժերի դուրսբերման գործընթացի մեկնարկի փաստը։ Իսկ Բաքվում հաղորդել են, որ այդ որոշումը կայացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով։ Ռուս զինվորականները դուրս են բերվում Ադրբեջանի տարածքով, ըստ ԶԼՄ-ների ՝ Դաղստանի տարածքով: