Արմինֆո.Երևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ - ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին լուրերը:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման եւ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած փաստաթղթի կոնսպիրոլոգիական բնույթի մասին տարբեր լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունները, որն, իբր, համաձայնեցվել է այդ հանդիպման ժամանակ, մասնավորապես, հայտարարել է.
«Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել: Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին»: