Արմինֆո. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա։ Այդ մասին ապրիլի 15-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար է օգտագործել "Մեծ եղեռն" տերմինը՝ "Հայոց ցեղասպանության" փոխարեն:
<Նման բան չի կարող լինել: Մենք ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ենք", - ասել է նա։ Միևնույն ժամանակ, խորհրդարանականն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային շատ կարևոր գործընթացներ նախաձեռնվել են հենց այս իշխանության օրոք: Որպես օրինակ նա նշել է ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը։
Նրա գործընկեր, կուսակից Անդրանիկ Քոչարյանն էլ հավելել է, որ անհրաժեշտ է ճշտել և գրանցել Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները: Այդ առնչությամբ նա խնդրել է ոչ մի ենթատեքստ չփնտրել դրա մեջ, այլ նշել է, որ դա միանգամայն անկեղծ մտադրություն է, որը թույլ չի տա հակառակ կողմին (Թուրքիային) պնդել, թե ցեղասպանություն չի եղել: