Արմինֆո.Վերջին երկու շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի մարզում, միջադեպեր չեն նկատվել: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարե է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Մարզպետն ընդգծել է, որ Տեղ գյուղի շրջանում երկու կողմից էլ ինժեներական աշխատանքներ են ընթանում, որոշ տեղերում ադրբեջանցիները նահանջել են: Անդրադառնալով գյուղի բնակիչներին հասցված վնասին ՝ Ղուկասյանն ասել է, որ գյուղի այն բնակիչները, ովքեր չեն կարողանում մուտք գործել իրենց տարածք, աջակցություն կստանան: <Որոշ տեղերում ես գիտեմ, որ ադրբեջանցիները հետ են քաշվել, բայց չեմ կարող ասել, թե քանի մետր, և որ տեղերից են հետ քաշվել, որովհետև սահմանի տվյալ հատվածը վերահսկում են ԱԱԾ սահմանապահ զորքերը, որոնք ինձ մանրամասների մասին չեն զեկուցում: Այն ամենը, ինչ ես ասում եմ, ենթադրություն է", - նշել է մարզպետը։
Նրա ասելով՝ Տեղ գյուղի շուրջ 50 ընտանիքներ խնդիրներ ունեն իրենց հողերի մշակման առնչությամբ, քանի որ դրան խանգարում է հակառակ կողմը: "Ադրբեջանը պետք է հեռանա մեր ինքնիշխան տարածքից, սա միանշանակ դիրքորոշում է", - ընդգծել է Ղուկասյանը: