Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարը Լոռիում COAF Smart կենտրոնում ("Հայաստանի մանուկներ" բարեգործական հիմնադրամի Ոչ ֆորմալ կրթության նորարարական կենտրոն) կատարած այցի շրջանակներում հանդիպել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսըն ԼըՔլերի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Շնորհակալություն եմ հայտնել Լոռիում սոցիալապես ծրագրի իրականացման համար։ Քննարկել ենք մոտ ապագայում Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման հետ առնչվող որոշ գործողությունների ծրագիրը, Հայաստանի արտաքին առևտրային քաղաքականությունը և այլ հարցեր», - գրել է Քերոբյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերին Հայաստանում բացվել է Կանադայի հյուպատոսությունը։ Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992թ. հունվարին: Կանադայում ՀՀ դեսպանությունը գործում է 1995 թվականից:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Կանադայի միջև առևտրաշրջանառությունը
2022 թվականին հասել է 45.7 մլն դոլարի՝ տարեկան կտրվածքով աճելով 74,8% - ով: Ընդ որում, արտահանումը նվազել է 48,7% - ով՝ մինչեւ 2.9 մլն դոլար՝ ներմուծման 2.1 անգամ՝ մինչեւ 42.8 մլն դոլար ֆոնին: