Արմինֆո.Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Ուկրաինայի հայերի միությունը, ՀԱԵ Ուկրաինայի թեմը այսօր պարգևատրել են Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ուկրաինայի հայերի միությունում, դիվանագետին պատվոգրեր եւ շնորհակալագրեր են հանձնվել ազնիվ աշխատանքի եւ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: " Ավտոնոմովն արեց այն, ինչը շատերին չէր հաջողվում, և նա հասավ այն բանին, ինչին շատերը ձգտում էին։ Պատիվ ունենք նման մարդու ընկերը լինել", - ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ։
Ավտոնոմովը Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնն զբաղեցրել է 2017-2018 թվականներին՝ հայ-ուկրաինական հարաբերությունների բավականին բարդ ժամանակաշրջանում: 2018 թվականին որպես դեսպան ռազմական գեներալի անհաջող նշանակումից հետո՝ 2019 թվականին Ավտոնոմովը կրկին դարձավ Հայաստանում Ուկրաինայի դիվանագիտական առաքելության ղեկավար: Դիվանագետը մեծ նշանակություն է տվել երկրների միջեւ մշակութային եւ հումանիտար կապերի զարգացմանը: