Արմինֆո. Գտնվել է նախօրեին սահմանամերձ գոտում անհետացած Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը։ Այդ մասին Facebok-ի իր էջում հաղորդել է ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
"Հայտնում եմ, որ ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած", - գրել է մամուլի քարտուղարը:
Մեկ օր առաջ Կոստանյանը հաղորդել էր, ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել էին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել էր, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ կապ հաստատել չէր հաջողվել: