Արմինֆո. ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ խոստանալով նորություն լինելու դեպքում հավելյալ տեղեկացնել։
Սեպտեմբերի 13-ին ՝ ժամը 00:05-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը ՝ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ: Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Սեպտեմբերի 14-ին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով հայկական կողմի 105 զոհի մասին: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին ։