Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-18-ին հանրապետությունում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ "Սուրմալու" առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին ։ Հնարավոր պատճառը հրատեխնիկայի պահեստում բռնկված հրդեհն է։ Փրկարարներին հաջողվել է մարել կրակը միայն հաջորդ օրը։ Մինչ օրս աշխատանքներ են տարվում փլատակների մաքրման և անհետ կորած քաղաքացիների որոնման ուղղությամբ։ Օգոստոսի 16-ի առավոտյան տվյալներով՝ զոհվել է 16 մարդ, 8 քաղաքացի համարվում է անհետ կորած, 60-ից ավելի մարդ դիմել է բժշկական օգնության: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ։