Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ "Սուրմալու"առևտրի կենտրոնում մարդկանց զոհվելու կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
"Խորին ցավակցություն եմ հայտնում Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ: Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին", - ասված է ՌԴ նախագահի ուղերձում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, իսկ 15-ը համարվում են անհետ կորած: Ավելի քան 60 քաղաքացիներ օգնության համար դիմել են բժշկական կենտրոններ։ Նախնական տվյալներով՝ պայթյունի եւ դրան հաջորդած բռնկման պատճառ է դարձել հրատեխնիկական արտադրանքի պահեստում դետոնացումը: