Արմինֆո. Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքի կատարումը: Այդ մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում՝ օգոստոսի 7 - ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին։
Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, որ ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում ընթանում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: "Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում, ինչի արդյունքում վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող։ Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից՝ ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ, այդ միջադեպը կարգավորվել է, կողմերի շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել", - ընդգծել են ՌԴ ՊՆ-ում: