Արմինֆո. Ադրբեջանի նոր նպատակը տարածաշրջանում կայունության հասսնելն է։ Այդ մասին հայտարարել է ԱՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ղազախստանի արտաքին գործերի եւ տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպման ժամանակ։
"Ներկայում գլոբալ անվտանգության աճող սպառնալիքների լույսի ներքո մեր համագործակցությունը մեծ նշանակություն է ձեռք բերում։ Չափազանց արդիական է, որպեսզի մենք դիտարկենք մեր եռակողմ հարաբերություններն այդ մակարդակում։ Կարևոր ոլորտներից մեկը, որտեղ մեր երկրները ավելի սերտ կփոխգործակցեն, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքներն են", - ասել է նա։