Արմինֆո. Եթե ընդդիմությանը հաջողվի հեռացնել գործող կառավարությանը, բանակցությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կշարունակվեն, բայց՝ արդեն Հայաստանի շահերը պաշտպանող օրակարգով։ Այդ մասին մայիսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշել է, որ պայմանագիրը, որը պատրաստվում է ստորագրել Հայաստանի վարչապետը, կհանգեցնի ոչ թե խաղաղության, այլ՝ միայն հայրենիքի ու պետականության կրստի: "Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ղեկին, կամ մենք կզրկվենք հայրենիքից, կամ նոր պատերազմ կլինի։ Ստացվում է, որ խաղաղություն հաստատելու և այս իրավիճակից դուրս գալու համար մեկ օր առաջ անհրաժեշտ է հեռացնել այդ կառավարությանը։ Եվ մեր շարժումը հաստատում է, որ մենք դրան կհասնենք", - ընդգծել է Սաղաթելյանը։ Հարցին, թե արդյոք ինքը մտադիր է շարունակել աշխատանքն Ազգային ժողովում, փոխխոսնակը պատասխանել է, որ ընդդիմությունը խորհրդարան կվերադառնա ժողովրդի շահերը սպասարկող օրակարգով: