Արմինֆո. Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում չի նախատեսվում։ Սակայն նախատեսվում է Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան։ Այդ մասին հունվարի 19-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ այցի հարցը վաղուց քննարկվում է, բայց պարբերաբար հետաձգվում է ։ Բաքվի կողմից ուժեղ ճնշում կա, որպեսզի այցը չեղարկվի, նշել է նա:
Մինչդեռ, ինչպես ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ԵԱՀԿ ՄԽ-ն մնում է Ղարաբաղի հարցով միակ ձեւաչափը, եւ աշխարհում համաձայն են դրան: Բաքուն պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, իսկ Ղարաբաղը ՝ որպես սուբյեկտ, այլևս չկա։ Մինչդեռ, Միրզոյանը նշել է, որ այդ դիրքորոշումը չի համընկնում այն բանի հետ, ինչ ասվում է փակ հանդիպումների ժամանակ, եւ աշխարհը բոլորովին համաձայն չէ դրա հետ: