Արմինֆո.Հայաստանում կորոնավիրուսի տարածման օրական տեմպերի արագացում է դիտվում։
Եթե օրեր առաջ միջին հաշվով գրանցվել է վարակման մինչեւ 300 դեպք, ապա վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հիվանդությունը հաստատվել է 563 քաղաքացիների մոտ, ինչը կազմում է թեստը հանձնած քաղաքացիների 10,6 տոկոսը: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ նախորդ օրվա ընթացքում անցկացվել է կորոնավիրուսի 5 285 թեստ, ընդ որում, ապաքինվել է 38 մարդ, մահացել է՝ 3-ը: Հունվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 5 412 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 654 537 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 348 708 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 13,1% - ը), ընդ որում, աապաքինվել է 333 754 հիօվանդ (95,7%), մահացել է՝ 8 025-ը (2,3%)