Արմինֆո.Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի է ունեցել Շուշիի տարածքում հայ գիտնականների կողմից հայտնաբերված հնագիտական արտեֆակտներին նվիրված ցուցահանդեսի բացումը:
Ներկայացվել են բացառիկ հնագիտական արտեֆակտներ՝ խեցեղեն, կենցաղի մետաղական առարկաներ, կանացի և տղամարդու զարդեր, սառը զենք, մետաղադրամներ, ինչպես նաև ավելի ուշ շրջանի հայկական հին գորգագործության եզակի գլուխգործոցներ։ Բոլոր հնությունները հնագետների կողմից հայտնաբերվել են Շուշիի եւ Արցախի Հանրապետության տարածքում եւ թվագրվում են մ.թ.ա. II հազարամյակից (վաղ երկաթի դար) մինչեւ մ. թ. VI դարի վերջ: 44-օրյա պատերազմի ժամանակ այդ արժեքավոր գտածոներն ու արտեֆակտները դուրս են բերվել քաղաքից եւ տեղափոխվել ԼՂՀ մայրաքաղաք:
"Ֆենոմենն այն է, որ բրոնզե դարի վերջին եւ երկաթե դարի սկզբին Հայկական լեռնաշխարհի գրեթե ողջ տարածքը եղել է մշակութային առումով միատարր", - ասել է "Էրեբունի" պատմահնագիտական արգելոցի տնօրեն Միքայել Բադալյանը:
Ցուցահանդեսը կգործի մինչև 2022 թվականի մայիսի 29-ը: