Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների հարցով ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գեւանը կառույցի աշնանային նստաշրջանում իր ելույթում, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար իրավիճակը, ափսոսանք է հայտնել, որ Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում իրեն չի հաջողվել այցելել Արցախ:
Նրա խոսքով, այդ փաստն, անշուշտ, անդրադարձել է իր պատրաստած զեկույցի որակի վրա, որն այդ առումով ամբողջական չէ, եւ կոչ է արել ապագայում լուծել, այսպես կոչված, գորշ գոտիներ մուտք գործելու հարցը: Գեւանը հավելել է, որ իր զեկույցում փորձել է խուսափել քաղաքական հարցերից եւ սահմանափակվել հումանիտար բնույթի եւ մարդու իրավունքների հետ կապված հարցերով:
"Իմ զեկույցը վերաբերում է ութ թեմաների, որոնցից առաջնայինը զոհերն են, անհետ կորածները և վիրավորները։ Ավելի քան 3900 հայ զինվորականներ եւ 2900 ադրբեջանցիներ զոհվել կամ անհետ կորել են նախորդ տարվա մարտական գործողությունների ժամանակ: Կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ Բաց է մնում անհայտ կորածների հարցը։ Ընդ որում, դա վերաբերում է ինչպես առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այնպես էլ երկրորդ:
Հաջորդ հարցը վերաբերում է պատերազմի բանտարկյալներին և նրանց, ովքեր շարունակում են մնալ գերության մեջ։ ՄԻԵԴ - ը դիմել է ԵԽ մարդու իրավունքների կոմիտեին 180 հայերի առնչությամբ, որոնք իբր գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Մենք մտահոգված ենք այդ անձանցից շատերի ճակատագրով այժմ ՝ պատերազմի ավարտից գրեթե մեկ տարի անց", - նշել Է խորհրդարանականը, հավելելով, որ մտահոգություն է հայտնում նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնված եւս 50 հայերի ճակատագրի առնչությամբ, որոնց դատապարտել են Ադրբեջանում։
Նրա խոսքով ՝ զեկույցի եւս մեկ թեմա պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործություններն են ։ "Լուրջ մեղադրանքներ կան։ Դաժանության շատ ակտեր են ներկայացվել սոցիալական հարթակներում: Դա տեղի է ունենում ինչպես հակամարտության գոտում, այնպես էլ ադրբեջանական քաղաքներում, որոնք գտնվում են հեռու, օրինակ, Գյանջայում։ Կան նաև հաղորդումներ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների օգտագործման մասին", - նշել է նա՝ նաև բարձրաձայնելով հակամարտության գոտում տարածքների ականազերծման խնդիրը։
Բանախոսը ուշադրություն է հրավիրել նաև փախստականների խնդրին, փաստելով, որ 34 000 հայեր չեն կարողացել վերադառնալ իրենց տները. նրանք ապրում են բարդ իրավիճակում, և նրանց պետք է կացարան, հատկապես տուժում են կանայք: Գեւանի խոսքով ՝ միջազգային հանրությունը հակամարտության գոտի մուտքի հնարավորություն չունի, սակայն Ռուսաստանն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այն ունեն եւ կարեւոր դեր են խաղում հումանիտար օգնություն տրամադրելու գործում:
Միեւնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ, նշելով սահմանազատման անհրաժեշտությունը, հնարաավոր է, նույնիսկ, բուֆերային գոտիների ստեղծում, ինչպես նաեւ իրավիճակի մոնիթորինգի իրականացում: "Եւս մեկ կարեւոր հարց է հակամարտության գոտում մշակութային ժառանգության ոչնչացումը։ Ինձ անհանգստացնում են նոր ավերածությունների մասին հաղորդագրությունները, եւ հայկական ժառանգությունը Ալբանականով փոխարինելու մմիտումը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է մուտք ունենա տարածաշրջան եւ իր դերը խաղա մշակութային ժառանգության պահպանման գործում", - նշել է ԵԽԽՎ զեկուցողը, եզրափակիչ հարց անվանելով ատելության լեզուն, հատկապես՝ Ադրբեջանում։
Նրա խոսքով՝ այդ խնդիրը տասնամյակներ շարունակ գոյություն ունի Ադրբեջանում։ Այս համատեքստում նա մտահոգություն է հայտնել Բաքվի, այսպես կոչված, ավարների զբոսայգում հայ զինվորականների մոմե մանեկենների ցուցադրման կապակցությամբ, որոնք ներկայացվել են մարդու արժանապատվությունը նվաստացնող կերպարներով։ "Այդ հարցը պետք է լուծել հանուն ապագա սերունդների", - ամփոփել է Գեւանը։
Իր հերթին՝ ԵԽԽՎ պատգամավոր Ժակ Մայրը (Ֆրանսիա) ելույթ ունենալով ԵԽԽՎ նիստում, ընդգծել է, որ ռազմագերիներին վերաբերող հարցը պետք է լուծել բարի կամքի առկայության դեպքում: "Պետք է լուրջ վերաբերվել այդ հարցին։ Մենք տեսնում ենք, որ տասնյակ հայ զինվորներ այսօր մնում են ադրբեջանական գերության մեջ։ ՄԻԵԴ-ում բողոքները բազմապատկվում են", - արձանագրել է Մայրը։
Նա կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը եւ թույլ չտալ իրավիճակի դեգրադացիա։ Նա նաեւ աջակցություն է հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ԿԽՄԿ-ի գործունեությանը: "Մենք հասկանում ենք, որ դա շատ կարեւոր է, որպեսզի հակամարտության գոտում ավելի դրամատիկ իրավիճակի չհանգեցնի", - ամփոփել է նա: Իր հերթին՝ պատգամավոր Բեռնար Ֆուրնիեն (Ֆրանսիա) փաստել է, որ հակամարտությունն իր հետքերն է թողել: "Մենք պետք է օգնենք հակամարտության մասնակիցներին երկխոսություն վարել։ Ռազմագերիների հարցերը շատ բարդ են, թեև համաձայնագրով նախատեսվում է պատերազմի գերիների փոխանակում։ Հայաստանը կարծում է, որ ոչ բոլոր բանտարկյալներն են ազատ արձակվել ։ Իրավիճակը մտահոգիչ է։ Ցանկալի է, որ Ադրբեջանն ազատ արձակի բոլոր ռազմագերիներին", - նշել է պատգամավորը։ Նրա խոսքով ՝ մտահոգիչ է նաև չպայթած զինամթերքի հարցը և ականազերծման խնդիրը։ Մեկ այլ խնդրահարույց հարց էլ այն է, որ հայ փախստականների մի մասը չի կարողացել վերադառնալ հայրենիք և չի վերադառնա, քանի դեռ անվտանգությունն ապահովված չէ։ Միաժամանակ, նա արձանագրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւոր դերը։