Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: Տեղի կունենա նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։