Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հավելելով, որ հարցը համապարփակ կարգավորման կարիք ունի։
"Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մենք լուծված չենք համարում։ Մենք տեսնում ենք համապարփակ կարգավորման անհրաժեշտություն, ինչի կապակցությամբ պետք է բանակցություններ ընթանան երկու երկրների միջև, և դա շատ կարևոր ճանապարհ է լարվածության լուծման համար, որը մենք տեսնում ենք հատկապես սահմանային շրջաններում։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է Մինսկի խմբի օրակարգում. դա է ամերիկյան կողմի դիրքորոշումը", - նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը: