Արմինֆո. Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր:
Ինչպես հաղորդում Է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարարներն անդրադարձել են մի շարք թեմաների ' Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ.նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող: Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարեւոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով հետագա շփումների շուրջ: