Արմինֆո. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:
"Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հաղթանակի նախնական արդյունքների եւ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Մաղթում եմ հետագա հաջողություններ: Ես ակնկալում եմ սերտ համագործակցություն Հայաստանի նոր կառավարության հետ", - գրել Է Ղարիբաշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում։
Իր շնորհավորանքն է հղել նաեւ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: "Անկեղծորեն շնորհավորում ենք հայ ժողովրդին Ազգային ժողովի երեկվա ընտրությունների արդյունքների կապակցությամբ ։ Ժողովրդավարության և բարեփոխումների եվրոպամետ ծրագրի ակնհայտ հաղթանակ: Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի նորացված կառավարության հետ հետագա համագործակցություն կլինի", - ամփոփել է նա։