Arminfo.info



 Չորեքշաբթի, 16 Հունիսի 2021 19:23

Տիգրան Մազմանյան. Սահմանամերձ մարզերը զուրկ են կուռ պետական քաղաքականությունից

Տիգրան Մազմանյան. Սահմանամերձ մարզերը զուրկ են կուռ պետական քաղաքականությունից

Արմինֆո. Հայաստանի սահմանամերձ մարզերն ունեն իրենց ուրույն առանձնահատկությունը և որպես զարգացման առաջնային բաղադրիչ ներգրավված են համապետական խնդիրների մեջ:

Դրանց յուրահատկությունը ոչ միայն երկրի անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչն է, այլև այնպիսի կենսական հարցերի լուծումը, ինչպիսիք են ժողովրդագրական հաշվեկշռի պահպանումն ու մարզերի զարգացումը։ Այն մասին, թե հատկապես ինչ խնդիրներ են կուտակվել Հայաստանի սահմանամերձ համայքներում, ԱրմԻնֆո-ի թղթակիցը դիմել է Սահմանամերձ համայնքների արտադրողների միություն ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Տիգրան Մազմանյանին։

 

- Խնդրում եմ՝ մի երկու խոսք Ձեր Միության մասին: Մենք ձեր մասին գրեթե ոչինչ չգիտենք։

 

- Սահմանամերձ համայնքների արտադրողների միությունը գրանցվել է մի քանի տարի առաջ ՝ սահմանամերձ բնակավայրերում արտադրողներին եւ ներդրողներին աջակցելու նպատակով: Նրանք, ի դեպ, 2015 թվականի հունվարից կառավարության հատուկ որոշմամբ ազատվել են հարկերից։ Սակայն համավարակն ու դրան հետեւած պատերազմը ճշգրտումներ մտցրեցին Միության գործունեության մեջ, բայց, իմ խորին համոզմամբ, արդեն ժամանակն է վերադառնալ տեղական բիզնեսի կենսական խնդիրներին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, մանավանդ որ համայնքների ցանկին շուտով կավելանան մի շարք նոր գյուղեր և, հնարավոր է, նույնիսկ, քաղաքներ։

 

Մենք աշխատում ենք Ճամբարակում, սակայն Ճամբարակից բացի նախատեսվում է մասնաճյուղեր բացել Կիրանցում և Երասխում, ինչպես նաև՝ Սյունիքում։

 

Հեռանկարում ՝ աջակցություն սահմանամերձ գյուղերի արտադրողներին՝ իրենց պատրաստի արտադրանքի ուղղակիորեն մանրածախ իրացման կազմակերպման հարցում։ Միայնակ դրա իրացում գտնելը բարդ խնդիր է:

 

- Պատմեք այն մասին, թե ինչպես է գործում օրենքը, որի մասին հիշատակեցիք: Հարկային արտոնությունները ներդրողներին չե՞ն ներգրավում:

 

- Ցավոք, օրենքը հում է երաշխիքների մասով, ի տարբերություն, օրինակ, "Բարձրլեռնային տարածաշրջանների զարգացման մասին" օրենքի Վրաստանում, որտեղ արտադրողը 10 տարով ազատվում է հարկերից եւ, համապատասխանաբար, ունի բիզնեսի երկարաժամկետ պլանավորման բոլոր հնարավորությունները: Որպես հետեւանք, այս անորոշության պատճառով մենք սահմանամերձ գոտում ոչ մի լուրջ ներդրում չունենք, բացառությամբ "Տավուշ Տեքստիլ" ընկերության, քանի որ ոչ մի ֆինանսական հաստատություն չի ընդունում բիզնես-պլաններ, որտեղ հարկերի վճարման գործոնն առկախված վիճակում է ։

 

Արտադրանքի առնվազն 80%-ը արտահանող արտադրողներին մաքսատուրքերից ազատելու և սարքավորումների ներմուծման ԱԱՀ-ի հետաձգման մասին օրենսդրության մեջ սպասվող փոփոխությունները, մեր կարծիքով, պետք է պարունակեն նաև սահմանամերձ գոտում գործող նման ձեռնարկությունների հարկերից ազատում որոշակի ժամկետով։ Հարկային օրենսգիրքը նույնպես պարունակում է վիճելի հոդված, որը նախատեսում է խախտումների հայտնաբերման դեպքում արտոնությունից զրկում ընթացիկ եւ հաջորդ օրացուցային տարվա համար: Սա, ըստ էության, դամոկլյան սուր է, որը կարող է ընդհատել արտադրությունը, հողից զրկել ցանկացած երկարաժամկետ բիզնես նախաձեռնություն:

 

Աջակցության եւս մեկ միջոց կարող է դառնալ աշխատողների սոցիալական վճարումների 50 տոկոսով կրճատումը, ինչպես  դա, չգիտես ինչու, կիրառվում է Երեւանի խոշոր շինհրապարակներում, առանց հատուկ անհրաժեշտության, բայց՝ որոշակի անձանց շահերից ելնելով: Նաեւ, հաշվի առնելով,  որ ազգային փոստային օպերատոր "Հայփոստ" ընկերությունը վերացրել է e-commerce-ը, հունվարից եռակի բարձրացնելով միջազգային սակագները, մինչդեռ, սահմանամերձ համայնքների արտահանողներին անհրաժեշտ է սուբսիդավորել սակագնի 50% - ը: Օրինակ, ՌԴ արդյունաբերության եւ առևտրի նախարարությունը ծրագրում է սուբսիդավորել Ռուսաստանի փոստով ապրանքներ ուղարկող բոլոր արտահանող արտադրողներին։ ԵԱՏՄ մի շարք պետություններ արդեն վաղուց չեղարկել են արտահանման և վերաարտահանման մաքսային գանձումները, բայց մեր պաշտոնյաների պատկերացմամբ ՝ արտահանումը ապրանքների կոնտեյներ է, և, նրանց թյուր կարծիքով, մի քանի հազար դրամ գանձումները չպետք է շոշափելի լինեն բիզնեսի համար։ Իսկ ահա նույն Բելառուսում, օգտվելով ԵԱՏՄ մաքսային օրենսդրության հնարավորությունից, փոստային արտահանման պարզեցված ձևակերպման նշաձողը բարձրացրել են  200-ից մինչև 1000 եվրո։

 

Ընդհանրապես, բիզնեսի նկատմամբ պետության վերաբերմունքը, որի էությունը բյուջեի համար "գոնե ինչ-որ բան պոկել" պարզունակ սկզբունքն է, արմատապես սխալ է։ Ցավոք, առայժմ երկրում պահպանվում է մի իրավիճակ, երբ ֆիսկալ նպատակները առաջ են անցնում եւ գերիշխում են զարգացման նպատակների նկատմամբ եւ բացարձակապես հավասարակշռված չեն։

 

Օրինակ, "Արմենիա" բառի եւ դրա ածանցյալների օգտագործումը ընկերությունների եւ ապրանքանիշերի անվանումներում արժե տարեկան 600 հազար դրամ, ինչը բացարձակապես անընդունելի է արտահանող ձեռնարկությունների համար՝ առնվազն։ Ողջ աշխարհում այս պահը կարգավորվում է գործունեության անվանման և ապրանքների ծագման համապատասխանության չափանիշներով, այլ ոչ թե՝ պետական տուրքի գանձմամբ։

 

- Տնտեսությունից անցնենք անվտանգության արդիական թեմային՝ հենց նույն պաշտպանությանը ։ Երբեմն ստիպված ենք լինում բախվել շատ հակասական տեղեկատվության՝ կապված սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության կազմակերպման հետ։

 

- Սահմանամերձ համայնքներում ինքնապաշտպանության համար զենքի տիրապետման և կրելու խնդիրը

գոյություն ունի երեք տասնամյակ, եւ հատկապես սրվել է պատերազմից հետո: Մեկ տարի առաջ մենք առաջարկել ենք փոփոխություններ զենքի մասին օրենքում, մասնավորապես, քաղաքացիական զենքի կատեգորիայում ավելացնել ակոսավորը՝ սահմանամերձ համայնքներում, այն ձեռք բերելու համար սահմանելով երեք տարի բնակության ցենզ՝ առանց նշված տարածքներից դրա դուրս բերման իրավունքի, եւ թույլատրել այն կրել  սահմանված վայրերում, որտեղ դա անհրաժեշտ է: Սակայն, բանավոր հայտարարվեց, որ շուտով ամեն ինչ լավ կլինի, և համապատասխան օրենք է նախապատրաստվում։ Եվ պատերազմից ընդամենը մեկ ամիս առաջ ՝ սեպտեմբերի սկզբին, հրապարակվեց աշխարհազորի մասին միանգամայն խայտառակ կիսատ-պռատ որոշումը, իսկ պաշտպանության փոխնախարարը հպարտությամբ հայտարարեց, որ Հայաստանին շվեյցարական և իսրայելական օրինակ չի սպառնում, և բնակչության ձեռքին զենք չի լինի։ Իսկ իմ կարծիքով՝ զինված ժողովրդից կարող են վախենալ միայն օկուպացիոն իշխանությունները։

 

Անցած երեք տարիների ընթացքում գործող իշխանությունն ակնհայտորեն ապացուցել է իր անգործունակությունը և պոպուլիզմից զատ այլ բան առաջարկել ի վիճակի չէ։ Հավակնոտ դիլետանտները երբեմն նույնիսկ չեն ժամանակ չեն գտնում պատասխանելու առաջարկներին եւ հարցումներին: Մյուս կողմից, նախորդ շրջանների իշխանության ձգտող ներկայացուցիչները տարբեր տրամաչափի խարդախներ են, որոնք երազում են մինչեւ վերջ կրծել պետության մնացորդները։

 

Բայց որոշակի ուժեր երկրում, այնուամենայնիվ, կան, եւ նրանց հետ մենք հաստատում ենք կոնկրետ եւ արդյունավետ երկխոսություն, ստեղծում նախագծեր, որոնք կապված են, օրինակ, սահմանամերձ շրջաններում օրգանական գյուղատնտեսության զարգացման հետ: Տնտեսության և արտադրանքի արտահանման մեջ բավարար դիվերսիֆիկացիայի բացակայությունը շատ ռիսկային է երկրի համար՝ եթե ոչ կործանարար։ Նման իրավիճակը հարթելու միանգամայն ունակ են տարածաշրջանային նախագծերը, այդ թվում ՝ սահմանամերձ ։ Դրանք պետք է շատ լինեն, եւ դրանք պետք է լինեն տարբեր՝ գյուղատնտեսական վերամշակումից մինչեւ փոքր արտադրամասեր։ Չէ որ մենք հսկայական ներուժ ունենք մի շարք ոլորտներում, պետք է միայն նայել կողքերը, այլ ոչ թե հիպնոսացված նայել մեկ ուղղությամբ։

 

Վերջում ուզում եմ ավելացնել, որ մենք բաց ենք համագործակցության և օգնության համար՝ ցանկացած ձևով, այդ թվում ՝ կազմակերպչական հարցերի լուծման գործում։ Ես երախտապարտ կլինեմ, եթե մեր կազմակերպությանը սկսեն դիմել որոշակի ցանկություններով և առաջարկություններով՝ [email protected]

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան