Արմինֆո.ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Վարդան Կոստանյանին նշանակել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրային կցորդ:
Կոստանյանը, ըստ կառավարության պաշտոնական կայքի, նշանակվել է երեք տարի ժամկետով։
Հայաստանի կառավարությունը 2021 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ հաստատել է Իրանում առևտրային ներկայացուցչի (կցորդի) հաստիք, նստավայրը՝ Թեհրանում (ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության շենքում):
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Իրանի հետ ապրանքաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 400,2 մլն դոլար, այդ թվում՝ արտահանումը Իրան ՝ 84,8 մլն դոլար, իսկ ներմուծումը ՀՀ ՝ 315,4 մլն դոլար: