Արմինֆո. Կողմերի ցանկության դեպքում՝ Եվրոպական միությունը (ԵՄ) պատրաստ է տեխնիկական եւ մեթոդական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում: Այդ մասին հայտարարել Է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Քեստուտիս Յանկաուսկասը։
Նրա խոսքով ՝ ԵՄ վերջին հայտարարություններում եւս կողմերին կոչ է արվում նստել բանակցությունների սեղանի շուրջ ՝ սահմանները հստակեցնելու համար ։ "Սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու համար հարկավոր է ոչ թե ուժ, այլ՝ բանակցություններ։ Դա կարեւոր է բոլորի համար, ապագայի եւ անվտանգության համար: Մենք՝ ԵՄ-ն, պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին, ամեն տեսակի տեխնիկական եւ մեթոդական աջակցություն ցուցաբերել։ Իհարկե՝ եթե կողմերը դա ցանկանան", - նշել է Յանկաուսկասը, հաղորդում է APA-ն։
Նշենք, որ մայիսի 12 - ին եւ 13-ին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածքներ երկու ուղղություններով ' Սյունիքում եւ Գեղարքունիքում: Ադրբեջանական ուժերն արդեն գրեթե մեկ ամիս է ՝ ապօրինաբար գտնվում են հայկական տարածքներում, ահաբեկում են բնակչությանը, գողանում սահմանին ապրող բնակիչների անասունները։ Այդպիսով Ադրբեջանը փորձում է Հայաստանին պարտադրել սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբ։