Արմինֆո. Արևմուտքը ցանկություն ունի ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման գործում, սակայն, նման հնարավորություն չունի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, կովկասագետ Ալեքսանդր Սկակովը։
"Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանին տիրող իրավիճակը մոտ է փակուղայինի։ Ընդհանուր առմամբ, խնդիրը ծագել է Քելբաջարի շրջանն Ադրբեջանին հանձնելուց հետո, ինչը հանգեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փաստացի միանգամայն անորոշ սահմանի ստեղծմանը։ Ինչից հետո, ըստ էության, սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտություն է առաջացել ", - ընդգծել է նա։
Մեկնաբանելով Հայաստանի տարածքների պատկանելության հարցը, որտեղ այսօր շարունակում են մնալ ադրբեջանցի զինվորականները, Սկակովը վկայակոչել է մեկ խորհրդային քարտեզի բացակայությունը, որը թույլ է տալիս որոշել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները: Նրա խոսքով ՝ նման քարտեզները շատ են, եւ դրանց տվյալների տարբերությունները բավականին լուրջ խնդիր են։ Առաջին հերթին, քանի որ կողմերին թույլ է տալիս հղում կատարել բացառապես իր համար շահավետ խորհրդային քարտեզի՝ նույն Սեւ լճի պատկանելությունը ապացուցելու նպատակով։
Նշելով միասնական, բոլորի կողմից ճանաչված քարտեզի բացակայությունը, որը թույլ կտար հարցը լուծել առանց վեճերի, կովկասագետը ներկա փակուղային իրավիճակի առկայությունը պայմանավորել է հենց տվյալ փաստով: Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ բոլոր հարցերը կողմերը պետք է լուծեն բանակցությունների միջոցով եւ անպայման Մոսկվայի միջնորդությամբ: Այս լույսի ներքո՝ նա նշել է, որ Հայաստանի Սյունիքի մարզը ռուս սահմանապահների պատասխանատվության գոտի է, որոնք արդեն մասնակցում են սահմանորոշման գործընթացին։
"Գործընթացը հասկանալի պատճառներով ձգձգվում է, և մենք տեսնում ենք, որ դա դժգոհություն է առաջացնում Հայաստանում։ Այս համատեքստում ուշագրավ է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ և Բրյուսել։ Դատելով ըստ ամենայնի՝ Երեւանում մտադրություն կա Արեւմուտքին, մասնավորապես, Եվրամիությանը ներգրավել Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացում։ Այդ մասին են խոսում Փաշինյանի այցին հաջորդած հայտարարություններն ու առաջարկները Փարիզից ու Բրյուսելից", - ընդգծել է նա։
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիչարդ Ֆեռանի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Նիկոլ Փաշինյանը հունիսի 2-ին մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ:
Միեւնույն ժամանակ, ըստ կովկասագետի, Մոսկվան ընթացիկ իրավիճակից դուրս գալու ուղղությամբ, այնուամենայնիվ, գործում է, բայց գործում է ավելի շատ ոչ հրապարակային տիրույթում։ Առաջին հերթին ՝ Երևանի և Բաքվի կողմից նրան առաջադրված խնդիրների բարդության պատճառով։ Եվ, ի տարբերություն Արևմուտքի, դրա համար ունի լծակներ և մեխանիզմներ հակամարտության երկու կողմերի հետ հարաբերություններում։ Եվ սահմանորոշում անցկացնելու Ռուսաստանի ընթացիկ առաջարկը, նրա կարծիքով, ընդհանուր առմամբ, հնարավորինս ավելի լավ է նպաստում կարգավորման հասնելու ուղղությամբ հետագա բանակցությունների անցկացմանը։
"Եվ, վերջապես, ամենակարեւորը: Սահմանամերձ խնդիրների կարգավորմանը մասնակցելու ԵՄ-ի ցանկությունը ամենևին էլ նրանց ընդառաջ գնալու ձգտումների չի հանդիպում Բաքվում։ Մենք տեսնում ենք, որ Բաքուն, ի տարբերություն Երեւանի, իրեն բավականին հարմարավետ է զգում կարգավորման ընթացիկ եռակողմ ձեւաչափում՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Այսպիսով, Արևմուտքում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման գործում ներգրավվելու ցանկության առկայությունը բնավ չի նշանակում, որ նման հնարավորությունը կտրվի Բաքվի կողմից", - ամփոփել է կովկասագետը։