Արմինֆո. Ռազմագերիների եւ անհետ կորածների ազգականնները ակցիա են կազմակերպել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց։
Ինչպես պատմել է ցույցի մասնակիցներից մեկը, նրանք դիմել են Ռուսաստանի կառավարությանը ՝ խնդրելով օգնել իրենց երեխաներին վերադարձնել ադրբեջանական գերությունից: "Մեր ղեկավարությունը զբաղված է միայն պաշտոնակռվով։ Արդեն չգիտենք՝ ինչ անենք. մնում է միայն ապավինել Տեր Աստծուն", - ասել է մայրերից մեկը, ում որդին ադրբեջանական գերության մեջ է: Ընդ որում, նա վրդովվել է, որ իրենց երեխաներին փրկելու փոխարեն Հայաստանի իշխանությունները զբաղված են ընտրական գործընթացներով։ "Ինչ ընտրություններ, երբ մեր գերիները դեռ Ադրբեջանում են։ 8 ամիս մենք սպասում ենք նրանց վերադարձին, և՝ ապարդյուն", - ասել է նա։
Ռազմագերիների ծնողներն ու հարազատները Ռուսաստանի դեսպանատան մոտ են եկել "Փրկեք մեր երեխաներին", "Օգնեք մեզ վերադարձնել մեր որդիներին" պաստառներով, ՌԴ դրոշներով եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի նկարներով: