Արմինֆո.Մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220447 դեպք, որոնցից 207464-ն` առողջացած, 4301-ը` մահվան ելքով:
Ինչպես հաղորդել է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7627 պացիենտ: «Ընդհանուր առմամբ կատարվել է 1030335 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3361 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 230 նոր դեպք: Ունենք 712 առողջացած և 10 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1055 է», - ասվում է հաղորդագրությունում: