Արմինֆո. Հայաստանի ֆրանսիական համալսարանը միջազգային հավատարմագրում է ստացել ՄԱԿ-ի "Կրթության պատասխանատու կառավարման սկզբունքներ" (PRME) նախաձեռնության շրջանակներում:
Ինչպես հաղորդում է ՀՖՀ մամլո ծառայությունը, ՀՖՀ Հայաստանում առաջին ու միակ համալսարանն է, որը նման ճանաչում է ստացել: "Կրթության պատասխանատու կառավարման սկզբունքների ուսուցման հայեցակարգը գլոբալ շարժման ստեղծումն է՝ պատասխանատու կառավարման ուսուցման մեջ խելամիտ առաջնորդության զարգացման համար։ Ինչպես նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, "PRME նախաձեռնությունը գործարկվել է ապագա պատասխանատու ղեկավարներին խրախուսելու համար։ Այս գործը երբեք այնքան կարեւոր չի եղել: Կայուն զարգացման նպատակներին հասնելը պահանջում է համարձակ և նորարարական ղեկավարում"։
PRME-ն թույլ է տալիս բիզնես ուսումնասիրող ուսանողներին հասկանալ այն փոփոխությունները, որոնք վաղը կպահանջվեն: PRME-ի առաքելությունն է վերափոխել կառավարչական կրթությունը եւ ավելացնել ապագա առաջնորդների թիվը, որոնք պատասխանատու են կայուն զարգացման համար", - նշվում է ՀՖՀ հաղորդագրության մեջ:
Ֆրանսիական համալսարանի ռեկտորն ընդգծել է, որ PRME - ի տեսլականը, որը երիտասարդներին անաչառ, պատասխանատու եւ լայնախոհ առաջնորդներ դարձնելն է, լիովին համապատասխանում է ՀՖՀ-ի ռազմավարական առաքելությանը: