Արմինֆո.Մայիսի 7-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է Ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:
Օրենսդրական փաթեթը նախատեսում է օրենքի ուժով Հանրային հեռուստատեսությամբ նախընտրական բանավեճերի անցկացում, հիմնադրամների կողմից կատարվող ծախսերի ցանկի ընդլայնում, խորհրդարանի պատգամավորների քանակի ավելացման հնարավորության էական նվազում:
Օրինագիծը նախատեսում է նաեւ կուսակցությունների համար ԱԺ անցնելու շեմի իջեցում 5 տոկոսից մինչեւ 4 տոկոս, իսկ դաշինքների համար շեմի բարձրացում՝ մինչեւ 8 տոկոս 3 կուսակցությունների դաշինքների համար եւ մինչեւ 10 տոկոս 4 եւ ավելի կուսակցությունների դաշինքների համար: