Արմինֆո. Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այդ մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ աղբյուրի, այս նշանակումն այսօր ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:
Ավելի վաղ Շաքարյանը գլխավորել է Հայաստանի ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի եւ Կանադայի բաժինը: