Արմինֆո. Պակիստանում հայտարարել են Հայաստանի հետ հարաբերությունները վերանայելու պատրաստակամության մասին, եթե Անկարան եւ Բաքուն կարգավորեն Երեւանի հետ համագործակցությունը:
ԱՊԱ - ին տված հարցազրույցում Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Հային արձանագրել է, որ <Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստան պետությունը>:
<Սակայն, Պակիստանը Հայաստանի հետ ուղղակի հակամարտություն չունի ։ Մենք այդ տարածաշրջանի մաս չենք կազմում>, - ասել է դիվանագետը ։
Ադրբեջանում Պակիստանի դեսպանը հավելել է, որ Հայաստանի նկատմամբ Պակիստանի դիրքորոշումը կապված է եղբայրական երկրների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի զգայուն վերաբերմունքի հետ այս հարցում:
Հիշեցնելով մոսկովյան հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի քննարկումը՝ դիվանագետը նշել է, որ եթե Թուրքիան եւ Ադրբեջանը կարողանան կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եւ եթե քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ, ապա Իսլամաբադը նույնպես կարող է վերանայել իր դիրքորոշումը: