Արմինֆո. Անցած շաբաթ <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավորները եղան Սյունիքում ՝ այցելելով մարզի բոլոր համայնքներ ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Պատգամավորը նշել է, որ Սյունիքը վտանգված է, և խստորեն քննադատել է GPS-ի միջոցով սահմանագծումը ։
<Մենք այցելել ենք Շուռնուխ գյուղ, որտեղ տների մի մասը գտնվում է Ադրբեջանում, մյուս մասը՝ Հայաստանում ։ Սյունիքում վտանգավոր է դարձել, մեզանից մի քանի մետր հեռավորության վրա կանգնած էին մինչև ատամները զինված ադրբեջանցի զինվորներ։ Բայց վտանգ է սպառնում ոչ միայն Շուռնուխին, այլ՝ ամբողջ մարզին ։ Երեւանից Կապան տանող ճանապարհը մասնակիորեն գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, եւ դեպի Սյունիք ուղեւորությունը վտանգավոր է դառնում>, - նշել է Մելքումյանը ։
Պատգամավորը հայտարարել է, որ իրենց խմբակցության անդամները կշարունակեն այցելել Սյունիք։ <Եթե մենք կորցնենք Սյունիքը, մենք կկորցնենք ողջ Հայաստանը>, - ընդգծել է պատգամավորը։