Արմինֆո.Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում հրապարակել է Եվրամիության Խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 19-ի հայտարարությունը:
Բալայանը, մասնավորապես, նշել է․ «Երկու ամիս առաջ Եվրոպական Միության Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում կողմերին կոչ արեց քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Մինչև հիմա Իլհամ Ալիևի ռեժիմն ամեն ինչ հակառակն է անում։ Կա միայն մեկ ելք ՝ պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ»,- գրել է դեսպանը: