Արմինֆո.Կրթության, գիտության և մշակույթի հարցերի Իսլամական կազմակերպությունը (Islamic Educational, Scientific and Cultural Organization) առաջ է մղում ղարաբաղյան Շուշին "իսլամական աշխարհի մայրաքաղաք" հռչակելու գաղափարը։ Այդ մասին, ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ISESCO-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմադ ալ-Մալիկը։
Գնահատելով Ադրբեջանի "օկուպացիայից ազատագրված" տարածքներ պատվիրակության այցիը արդյունքները՝ նա ասել է. "Մենք տեսանք ավերված քաղաքներն ու պատմամշակութային հուշարձանները"՝ ակնհայտորեն չնկատելով Շուշիում հայերի կողմից վերականգնված հին իսլամական մզկիթը:
ISESCO-ն մասնագիտացված կազմակերպություն է, որը զբաղվում է մահմեդական երկրներում կրթության, գիտության, մշակույթի եւ հաղորդակցության հարցերով, անդամ պետությունների միջեւ կապի ամրապնդման համար: ISESCO-ի կենտրոնակայանը գտնվում է Ռաբատում։ Որպես, այսպես կոչված, "իսլամական ՅՈՒՆԵՍԿՕ"-ի հիմնադիր հանդես է գալիս Իսլամական համագործակցության կազմակերպությունը: