Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ կենտրոնի շինարարությունը շարունակվում է, հայտարարել Է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նա նշել է, որ այնտեղ աշխատելու են թուրք և ռուս գեներալներ, որոնք համատեղ կմասնակցեն հրադադարի ռեժիմի մոնիթորինգին, որպեսզի զինադադարը երկարաժամկետ բնույթ կրի։ "Կենտրոնի շենքի շինարարությունը շարունակվում է ։ Մեր զինծառայողները իրենց առաքելությանը ձեռնամուխ կլինեն շատ սեղմ ժամկետներում", - Աքարի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը ։