Արմինֆո. Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարական է տվել ։
Ինչպես տեղեկացրել է մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը, Պողոսյանը շարունակելու է իր լիազորությունները մինչև վարչապետի կողմից համապատասխան որոշում կայացնելը:
Նշենք, որ Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: Մինչ Սյունիքի մարզպետ նշանակվելը նա զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը ։ Հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից 2018 թվականի մայիսին՝ սեփական դիմումի հիման վրա։