Արմինֆո. Արցախում ծառայությունը շարունակող ժամկետային զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց։ Մի քանի ժամ առաջ նրանք նմանատիպ ակցիա են անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարության վարչական շենքի դիմաց։
Զինվորների ծնողներին անհանգստացնում է Լաչինի շրջանը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու փաստը, ինչի հետևանքով հայկական զորամիավորումները կարող են կտրվել Հայաստանից: Ծնողները պահանջում են իրենց երեխաների վերադարձը, որպեսզի նրանք շարունակեն իրենց ծառայությունը Հայաստանում։ <Նիկոլ, դուրս արի>, <Պարոն գերագույն գլխավոր հրամանատար, մենք սպասում ենք Ձեզ>՝պահանջում են ակցիայի մասնակիցները: Նրանցից մեկի խոսքով ՝ երկրի Պաշտպանության նախարարությունը չի կարող լուծել այդ խնդիրը,ուստի ողջ հույսը դրել են գերագույն գլխավոր հրամանատարի վրա է։ <Թող դուրս գա ու պատասխանի ՝ մեր երեխաներին վերադարձնելու են, թե՞ ոչ, մեր երեխաները պատանդ կմնան, թե՞ ոչ>,-նշել է նա։
Ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում ցրվել, նրանք կառավարության շենքի մոտ կմնան այնքան ժամանակ, մինչև իրենց ինչ-որ մեկը ընդունի ։