Արմինֆո. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսով քննարկել են տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր ։
Ինչպես հայտնել են Անկարայի դիվանագիտական աղբյուրները, Չավուշօղլուն եւ Ստոլտենբերգը քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում և Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնում է Անադոլուն։