Արմինֆո. Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այդ մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
<Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։
Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։
Բարեբախտաբար, տուժածներ չկան>,-նշվում է ԱԻՊԾ-ն։