Արմինֆո. ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է ANCA Glendale-ն իր Ֆեյսբուքյան էջում ։
<Կոչ ենք անում քաղաքի իշխանություններին վճռական քայլեր ձեռնարկել Թուրքիայից եւ Ադրբեջանից քաղաքային ներդրումների դուրսբերման ուղղությամբ>, - ասվում է աղբյուրի մեջ:
Նշենք, որ Արցախի անկախությունն արդեն ճանաչել են մի շարք քաղաքներ, այդ թվում ՝ ֆրանսիական Ալֆորվիլ, Լիմոնե, Վիեն քաղաքները, Միլան (Իտալիա), Նոր Հարավային Ուելս (Ավստրալիա), Ֆաուլեր (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ) և այլ քաղաքներ:-