Արմինֆո. Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կհանդիպեն պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Ինչպես գրում Է POLITICO-ն, ԱՄՆ կառավարության փաստաթղթերի համաձայն, որոնց ծանոթացել է պարբերականը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Պոմպեոյի հետ կհանդիպի ուրբաթ առավոտյան։ Դրանից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Աղբյուրը գրում է, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք կկայանա երկու երկրների նախարարների երկկողմ հանդիպումը, թե ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք կփորձեն եռակողմ նիստ հրավիրել: "Բայց նույն օրը նրանց այցերը ահազանգում են այն մասին, որ ԱՄՆ-ը ակտիվացնում է վերսկսված հակամարտության մեղմացմանն ուղղված իր ջանքերը", - գրում է պարբերականը, հավելելով, որ այցերը Թրամփի վարչակազմին նաեւ հնարավորություն են տալիս ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ համաշխարհային առաջտարության փորձ ցուցադրելու:
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների հանդիպման հնարավորությունը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարի ԱՄՆ կատարելիք այցի մասին հաղորդել էր Վաշինգտոնում ՀՀ դեսպանը: