Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում 93 սիրիացի վարձկան է սպանվել, նրանցից 53-ի մարմինները նախօրեին տեղափոխվել են Սիրիա, <ՌԻԱ Նովոստի> - ին հայտնել են սիրիական ընդդիմության աղբյուրները։
<Նախօրյակին Սիրիա են տեղափոխվել 53 վարձկանի մարմիններ։ Այսպիսով՝ սպանված սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը կազմում է 93>, - պատմել է գործակալության զրուցակիցներից մեկը:
Բացի այդ, նրա տվյալներով, հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է մեկնել սիրիացի վարձկանների երրորդ խումբը ։ <Ուղարկվել է 430 մարդ>, - ասել է աղբյուրը։
Սիրիական ընդդիմության մեկ այլ աղբյուր ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Ղարաբաղում 322 սիրիացի վարձկան է եղել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ 300 սիրիացի գրոհային տեղափոխվել է Բաքու ՝ թուրքական Գազիանթեփ քաղաքով: Նրա խոսքով ՝ այդ մարդիկ նույնականացված են, պատկանում են Հալեպի շրջանում գործող խմբավորմանը ։