Արմինֆո. Ֆրանսիան փաստեր ունի, որ սիրիացի գրոհայինները Թուրքիայից մասնակցում են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին։ Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի նիստից առաջ։
"Մենք ունենք ճշգրիտ տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ սիրիացի գրոհայինները լքել են ռազմի դաշտը Գազիանթեպում, որպեսզի միանան Ղարաբաղում մարտական գործողություններին։ Դա շատ լուրջ է", - ասել Է Մակրոնը։
Նա նաև հավելել է, որ այդ հարցը ևս նախատեսվում է քննարկել ԵՄ այսօրվա գագաթնաժողովում:
Դրա հետ մեկտեղ. Ֆրանսիայի նախագահը նաեւ տեղեկացրել է, որ պայմանավորվել է ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հետ փոխանակել Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը:
Անդրադառնալով Արցախում Le Monde-ի լրագրողների վիրավորվելու մասին հաղորդագրությանը՝ նա նշել է, որ Ֆրանսիայից ինքնաթիռ է ուղարկվելու Երևան՝ նրանց տեղափոխման համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախում գնդակոծության ենթարկված ֆրանսիացի լրագրողի վիճակը ծայրահեղ ծանր է, նա վիրահատվել է Ստեփանակերտում: