Արմինֆո. Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներից մեկը հակագրոհ է իրականացնում՝ գրավելով ադրբեջանական մարտական դիրքը, որին զուգահեռ հրետանին ոչնչացնում է հակառակորդի մարտական տեխնիկան: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայյությունը: Նաեւ հաղորդվում է, որ Արցախի պաշտպանության բանակը շարունակում է հսկայական կորուստներ պատճառել հակառակորդի կենդանի ուժին և մարտական տեխնիկային։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ոչնչացրել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ «Սմերչ» եւ «Ուրագան», տասնյակ այլ հրետանային եւ հակատանկային համակարգեր, իսկ հյուսիսային եւ հարավային ուղղություններով՝ մեկական "ՏՈՍ-1" ("Սոլնցեպյոկ") հրանետային հհամակկարգ, 11 տանկ, երեք հետեւակի զրահամեքենա եւ 6 զրահամեքենա: