Արմինֆո. ԵԱՀԿ-ն հատուկ նիստում այսօր կքննարկի ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։
"ԵԱՀԿ մշտական խորհուրդն այսօր կհավաքվի կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 17:00-ին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վերջին իրադարձությունները քննարկելու համար", - նշվում է Twitter-ում ԵԱՀԿ հաղորդագրության մեջ: Ընդ որում, նշվում է, որ իրավիճակը կներկայացնի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: