Արմինֆո. Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ՝ մարտի դաշտում ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Ադրբեջանի դեսպանատուն այցելության ժամանակ, տեղեկացնում է թուրքական <Անադոլու> գործակալությունը ։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ <ժամանել է դեսպանատուն ՝ ի նշան Ադրբեջանի ժողովրդի հետ համերաշխության, որը արդար պայքար է մղում երկրի տարածքային ամբողջականության համար>:
ԱԳՆ ղեկավարի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանապարհը Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է Ադրբեջանի տարածքներից: <Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին։ Ժամանակն է արմատապես լուծել հայկական օկուպացիայի խնդիրը>, - ընդգծել Է Չավուշօղլուն ։